«Սոյուզ-СТ-А» հրթիռակիրը, որը բաց է թողնվել ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից, վեց արբանյակ է դուրս բերել ուղեծիր` իտալական ORFEO համակարգի Pleiades-1 սարքը, ֆրանսիական չորս ELISA եւ չիլիական մեկ SSOT սարք:
Արբանյակները նախատեսված ժամանակին անջատվել են եւ սկել ինքնուրույն թռիչքը, հաղորդում է «Ռոսկոսմոսի» կայքը:
Նշվում է, որ Pleiades-1 սարքը նախատեսված է ինֆրակարմիր դիապազոնների օպտիկական դիտարկման համար, եւ ծառայելու է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով:
Ֆրանսիական պաշտպանական DGA ELISA գործակալության նախագծի նպատակը ռադիոէլեկտրոնային հետախուզության օպերացիոն ծրագրի աշխատանքի նախապատրաստումն է, իսկ հեռահար զոնդավորման SSOT համակարգի սարքը Չիլիի իշխանություններին պետք է ապահովի ինչպես քաղաքացիկան, այնպես էլ ռազմական բոնւթյի անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Ռուսաստանյան «Սոյուզ-СТ-А» հրթիռակիրը, որը «Սոյուզի» մոդիֆիակացված տարբերակն է, բաց է թողնվել դեկտեմբերի 17 -ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:03-ին:
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրված միջպետական պայմանագրի հիման վրա:




























