Մենք նախատեսում ենք հանրապետական հոգեբանական կենտրոնից ստանալ համապատասխան նյութեր, թե տարվա ընթացքում ինչպիսի գործողություններ պետք է իրականացնի ուսումնական հաստատությունում, եւ հոգեգանի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կբարձրացնի բուլինգի կանխարգելման, իսկ տեղի ունենալու դեպքում դրա արձանագրման եւ համապատասխան արձագանքի արդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը:
«Այսինքն հիմնական խնդիրը տնօրենից բացի հոգեբանի աշխատանքն է, որ մշտապես կարողանա կանխարգելել բուլինգի դեպքերը, կարողանա տրամադրել համապատասխան մասնագիտական աջակցություն ուսուցիչներին, որ նրանք եւս ուսուցման գործընթացում կարողանան համապատասխան արձագանք տալ բուլինգի ու բռնության դեպքերին»,-ասաց նա:
Մատիկյանը հիշատակեց ՄԻՊ-ի զեկույցը, որտեղ նշվում է, որ շատ մանկավարժներ չեն ճանաչում բուլինգը. «Այսինքն ոչ թե չեն կանխարգելում, այլ շատ հաճախ չեն ճանաչում այն բովանդակությունը, որ ստեղծվում է խոսքով կամ միջավայրում, դա ըստ էության, բռնության տեսակ է բուլինգ:





























