Ռուսաստանը պարբերաբար խոսում է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության բացասական վերաբերմունքի և կոնֆրոնտացիոն էության մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը երկու տարով երկարաձգելու ԵՄ առաջարկը։
«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են։ Ավելին, դրան միանում են նաեւ ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է հավաքական Արեւմուտքի ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Մեզ համար նրա նպատակները պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ», - ասաց նա։
Զախարովան նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունից բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց ոչինչ պետք չէ սպասել։
«ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության», - ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետը կիսեց ադրբեջանական կողմի վրդովմունքը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելությունը տեղակայելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու. «Ինչո՞ւ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, ով արտաքին դիտորդ չէ և ով շահագրգռված է կայունության մեջ»։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է որպես ազդեցություն տարածելու գործիք և դիտորդական առաքելության հովանու ներքո լրտեսական գործունեություն է ծավալում տարածաշրջանում։

Հայաստանն Ադրբեջանից 240 անգամ ավելի շատ ապրանք է ներկրել, քան արտահանել I ԼՈՒՐԵՐ I 12:00

Ամուլսարից մինչև 130 մլն դոլար հարկ կվճարվի բյուջե, իսկ եթե ոսկին թանկանա՝ ավելի շատ. Պապոյան

Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը

COP17. Հայաստանի և աշխարհի բնապահպանական խնդիրներն ու լուծումները

Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել I ԼՈՒՐԵՐ I 09:30

Բшխումներ, հրդեհներ ու քաոս Ֆրանսիայում. Թրամփը Մակրոնին կոչ է անում փակել սահմանները

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ կա հույս. Աստրիդ Շոմակերի ելույթը COP17–ի բացմանը

Արդյունավետ բազմակողմանիությունը մեր արտաքին քաղաքականության կարևոր մասն է. Միրզոյանը՝ COP17–ում

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան. Փաշինյանը դիմեց COP17–ի պատվիրակներին

ՈՒՂԻՂ. COP17-ի հանդիսավոր բացման արարողությունը Երեւանում

MINING ARMENIA FORUM 2026․ Հայաստանի հանքարդյունաբերության նոր հնարավորությունները

Մոսկվայի օդանավակայանները կաթվածահար են. հետաձգվել են նաև դեպի Երևան թռիչքները I ԼՈՒՐԵՐ I 20:00