Համացանցի օգտատերերը ավելի քան 100 միլիոն դոլար են հավաքել GoFundMe առցանց դրամահավաք հարթակի վրա՝ Լոս Անջելեսի շրջանի հրդեհներից տուժածներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով կայքի ներկայացուցչին։

Նվիրատվությունները կուղղվեն, մասնավորապես, տեղում օգնություն ցուցաբերող ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև հրդեհներից տուժած ընտանիքներին։

Ինչպես պարզաբանել է GoFundMe-ի ներկայացուցիչը, ողջ 2024 թվականի ընթացքում բնական աղետների հետեւանքները վերացնելու համար հնարավոր է եղել հավաքել մոտ 235 մլն դոլար։