ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։

Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։