Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը հինգշաբթի օրը ընկել և վնասել է աջ ձեռքը․ մի քանի շաբաթ առաջ նա կրկին ընկել էր, որի հետևանքով ծանր կապտուկ էր ստացել կզակի վրա․ այս մասին հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Ֆրանցիսկոսը պապը չի կոտրել ձեռքը, սակայն որպես կանխարգելիչ միջոց նրա ձեռքին գիպսե վիրակապ են դրել՝  ասվում է Վատիկանի խոսնակի հայտարարության մեջ:

Վատիկանը հայտնել է, որ դեպքը դարձյալ տեղի է ունեցել Սանտա Մարտայում, և Պապին ավելի ուշ տեսել են՝ աջ ձեռքին վիրակապ:

 

88-ամյա Հռոմի պապը, որ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ բրոնխիտի երկարատև նոպաներ, հաճախ ստիպված է լինում ծնկների հիվանդության պատճառով սայլակով շրջել։ Սանտա Մարտա հյուրանոցի իր բնակարանում տեղաշարժվելու համար նա քայլակ կամ ձեռնափայտ է օգտագործում: