Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների օգնությանը, Ուկրաինան նույնպես մեծ ներդրում ունի պատերազմում հաղթելու գործում։ Դա ներառում է և՛ մարդկանց, և՛ ռեսուրսները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հետ ճեպազրույցում՝ փոխանցում է РБК-Украина-ն։

Զելենսկու խոսքով՝ դաշնակիցները չպետք է մոռանան այս պատերազմում Ուկրաինայի ներդրած ավանդի մասին։

«2024 թվականի պատերազմը պաշտպանական ուժերը ապահովելու համար Ուկրաինային արժեցել է մոտ 100 միլիարդ, որից 40 միլիարդը Ուկրաինայի ներդրումն է։ 35 միլիարդ՝ ԱՄՆ, Եվրոպա՝ 25 միլիարդ։  Սա մոտավորապես յուրաքանչյուրիս ներդրումն է։ Այդ իսկ պատճառով մենք ամրություն ենք տեսնում այս միության մեջ և ցույց ենք տալիս, թե ինչ ներդրում ունի Ուկրաինան։ Իհարկե, դա մարդիկ են, բայց դուք տեսնում եք նաև փողի տոկոսը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։