«Air France» ավիաընկերության Փարիզից Բոստոն չվերթի ուղևորուհին մահացել է երեքշաբթի երեկոյան՝ հայտնել են ավիաընկերությունն ու ոստիկանությունը: Հանգուցյալը ճանաչվել է որպես ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Թոփիքա քաղաքից 53-ամյա Բարբարա Դիպոլի՝ հայտնել է Մասաչուսեթս նահանգի ոստիկանությունը NBC News հեռուստաալիքին:
Դիպոլին ծառայել է Կանզասի Ազգային օդային գվարդիայում՝ հաղորդում է NBC Boston-ը:
«Air France-ը հաստատում է, որ Փարիզ-Շառլ դը Գոլից Բոստոն AF334 չվերթի ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ընթացքում՝ 2025 թվականի հունվարի 14-ին», - ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:
Անձնակազմն ու բորտի վրա գտնվող բժիշկը փորձել են արտակարգ իրավիճակում օգնություն ցուցաբերել, սակայն Դիպոլիին փրկել չի հաջողվել՝ հայտնել են Air France-ում:
Արտակարգ ծառայությունների աշխատակիցներին նկատել են Air France-ի ինքնաթիռի մոտ այն բանից հետո, երբ այն վայրէջք է կատարել Բոստոնի Լոգան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է NBC Boston-ը: Քննիչները աշխատում են մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:





























