Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 16-ին, ժամը 13.10-ին, Էջմիածին քաղաքի տներից մեկից բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Հովհաննեսյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002 թ. փետրվարի 28-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ա. Հովհաննեսյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























