Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ադրբեջանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Վրաստանի վարչապետի պատվին պատվո պահակախումբ է շարվել։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին օդանավակայանում դիմավորել են ԱՀ փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և պաշտոնատար այլ անձինք։





























