Ստամբուլի ոստիկանությունը առգրավել է 32,9 հազար լիտր մեթիլ եւ էթիլային սպիրտ, որից քաղաքում տասնյակ մարդիկ են մահացել։ Կեղծ ոգելից խմիչքներ պատրաստելու և վաճառելու կասկածանքով ինը մարդ է ձերբակալվել, հայտնում է IHA գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
TRT Haber հեռուստաալիքի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ շաբաթվա սկզբից կեղծ սպիրտի թունավորման հետևանքով մահացել է 32 մարդ։ Ավելի վաղ, հաղորդվել էր 30 մահվան մասին, որոնց մեծ մասը Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ են։
Շաբաթվա սկզբից կեղծ ոգելից խմիչք օգտագործելուց հետո Ստամբուլի բուժհաստատություններ է դիմել ավելի քան 80 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է մեթանոլով թունավորում։ Ավելի քան 30 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թունավորման գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են այն տարածքում, որտեղ հիմնականում բնակվում են Թուրքմենստանից և Ուզբեկստանից եկած մարդիկ։ Ստամբուլի նահանգապետարանից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Դիտավորյալ սպանություն կատարելու փորձ» հոդվածով։
Ստամբուլում 33,000 լիտր սպիրտ է առգրավվել, որը տասնյակ մահերի պատճառ է դարձել. IHA

Հասանելի է
русский



























