Հայաստանի տարածքում հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հյուսիս-արևմտյան քամու ուժգնացումն առանձին վայրերում՝ 15-18 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +2+4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1+2,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2+1,

Լոռի՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8,

Տավուշ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5,

Արարատ՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,

Արմավիր՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +6+10,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6: