Կեղծ ոսկին, որը նույնիսկ ոսկերիչները դժվարությամբ են կարողանում բացահայտել, մեծ տարածում է գտել թուրքական շուկաներում՝ խուճապ առաջացնելով քաղաքացիների շրջանում, հայտնում է CNN Türk-ը։
«Շուկայում կեղծ ոսկու հետ կապված անհանգստությունը հասել է պատմական առավելագույնին: CNN TÜRK թիմը հետաքննել է խաբեբաների նոր մեթոդը։ Կեղծ ոսկին, որը նույնիսկ ոսկերիչներ են դժվարությամբ տարբերում, խուճապ է առաջացրել նաև քաղաքացիների մոտ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ոսկու և փողի շուկայի փորձագետ Իսամ Մեմիշն ասում է, որ շուկաներում կեղծ ոսկու հայտնվելը կարող է պայմանավորված լինել ամառային սեզոնի ընթացքում ոսկու գների աճով և անկմամբ:
«Նրանք արհեստանոցներ են բացում, օրինակ՝ ոսկերչական արտադրամասեր, և շուկա են հանում իմիտացիոն, ցածրորակ կամ ամբողջովին կեղծված ապրանքներ։ Սովորաբար դրանք վաճառում են առցանց»,- բացատրեց փորձագետը:
Հաղորդվում է, որ ոսկերչական խանութների սեփականատերերը նույնպես խաբեբաների զոհ են դառնում: Առևտրականները մշակել են պաշտպանության իրենց սեփական մեթոդը։ «Երբ խարդախը գալիս է, մենք նրան տեսագրում ենք և ուղարկում սոցիալական ցանցերի խմբին», - ասաց Մեմիշը:

Հասանելի է
русский



























