2024 թվականի հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 26648 մլն դոլար, ինչը անվանական արտահայտությամբ 1,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ռազմավարական պլանավորման և բարեփոխումների գործակալության Ազգային վիճակագրության բյուրոն։

ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում ամենամեծ բաժինը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 91%, որին հաջորդում են Ղրղզստանը՝ 5,8%, Բելառուսը՝ 3,1% և Հայաստանը՝ 0,1%։