Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Անդրկովկասում կայուն, խաղաղ իրավիճակով։ Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր երկու երկրների շահերից է բխում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը»,- ասել է նա՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։