Զբոսաշրջիկների ետաքրքրությունն աճում է Չինաստանի, Եգիպտոսի, Արևելյան Աֆրիկայի և Հայաստանի նկատմամբ։ Այս մասին գրում է Vanity Fair Italy իտալական հրատարակությունը։

Նշվում է, որ չի կարելի բաց թողնել իր լանդշաֆտներով և մշակույթով հայտնի Հայաստան այցելելու հնարավորությունը, որը հեշտությամբ հասանելի է Իտալիայից՝ Միլանից, Հռոմից և Վենետիկից ուղիղ չվերթների շնորհիվ։

«Հայաստանը փոքր երկիր է միայն աշխարհագրորեն։ Երկիրը հայտնի է ակտիվ հանգստի հարուստ առաջարկներով, 6100 տարվա գինու արտադրությամբ և խաղողի բազմաթիվ տեսակներով»,- գրում է հրատարակությունը։