World Population Review-ն հրապարակել է իր 2024 թվականի լոգիստիկ կատարողականի ինդեքսն ըստ երկրների:
Լոգիստիկ կատարողականի ինդեքսը դասակարգում է երկրները՝ հիմնվելով մի քանի գործոնների վրա, այդ թվում՝ մաքսային, ենթակառուցվածքի, միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ կոմպետենտության, ժամանակին լինելու և հետևողականության գործոնների:
Հայաստանը ստացել է 2,5 միավոր և մի քանի երկրների հետ կիսում է 19-րդ տեղը։
Առաջին տեղում Սինգապուրն է՝ ընդհանուր 4,3 միավորով, իսկ երկրորդը՝ Ֆինլանդիան (4,2 միավոր): Երրորդ տեղը զբաղեցրել են Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան և Դանիան (բոլորը 4,1 միավորով):




























