Red Wings ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդիից Երևան, հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում՝ հաղորդում է REN TV-ի աղբյուրը։

«Միներալնիե Վոդի-Երևան 4331 չվերթն արտակարգ վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Պատճառը օդորակման համակարգում անսարքությունն է եղել»,- ասել է աղբյուրը։

Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ոչ ոք չի տուժել: Մանրամասները ճշտվում են։