Իրանի քաղաքականությունն է՝ հնարավորինս ընդլայնել բարեկամական հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանում Իրան-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեդիֆ Բադրին։
Նրա խոսքով՝ Արդաբիլում արարողությանը ներկաներից մեկի չմտածված հայտարարություններն ու խոսքերը՝ ուղղված Ադրբեջանի նախագահին, ոչ մի ընդհանուր բան չունեն Իրանի պաշտոնական դիրքորոշման հետ։
Պատգամավորն ասել է, որ նամակ է հղել ադրբեջանցիներին։
«Այաթոլլա Սեյյեդ Հասան Ամելին (որի մասին խոսել է Ալիևը – խմբ.) զգուշացրել է այդ մարդուն և կտրականապես համաձայն չէ նրա հայտարարությունների հետ։
Ամելին միշտ պաշտպանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։
Մենք հայտարարում ենք մեր զորակցությունն ու համերաշխությունը հեղափոխական հոգևորականությանը, որի մեջ է նաև այաթոլլա Ամելին, և նրա հասցեին ուղղված ցանկացած անհարգալից հայտարարություն հակասում է երկու ժողովուրդների եղբայրության ոգուն և անընդունելի է Իրանի ժողովրդի, հատկապես ադրբեջանախոս քաղաքացիների համար»։- նշել է պատգամավորը։





























