Ապրիլի 28-ից մայիսի 8-ը Վրաստանում տեղի կունենան «Վրաստան-ՆԱՏՕ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։

Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Հայաստանը կմասնակցի դիտորդի կարգավիճակով։