Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ: Տեղեկությունը հայտնում են Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում:

Հունվարի 18-ին, ժամը 19:30-ին նախատեսված է ժողովրդական հանդիպում Բագրատ Սրբազանի հետ: