Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 18-ին ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպմանն ընդգծվել է, որ բարեկամական, եղբայրական եւ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական եւ բոլոր այլ ոլորտներում, վստահություն է հայտնվել, որ կապերն այսուհետ եւ կամրապնդվեն։

Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշվել է հաղորդագրությունում։