Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկչության հետեւանքով սպանվել է երկու հայտնի դատավոր, տեղեկացրել է Mehr-ը։

Շաբաթ առավոտյան զինված անձը մտել է Իրանի Գերագույն դատարան եւ փորձել սպանել երկու փորձառու իրանցի դատավորի։ Հուջաթոլեսլամ Ռազինին եւ Հուջաթուլեսլամ Մոգիսեհը մահացել են ահաբեկչության հետեւանքով։

Հարձակվողը դրանից անմիջապես հետո ինքնասպան է եղել։ Նախաքննության տվյալներով՝ հարձակվողը քրեական գործ չի ունեցել Իրանի Գերագույն դատարանում եւ դատարանի բաժանմունքների հաճախորդ չի եղել։

Ներկայում սկսվել է հետաքննություն՝ այլ անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու համար, որոնք կարող էին մասնակցած լինել ահաբեկչությանը։