ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը դատապարտել է ադրբեջանական վարչակարգի «կեղծ դատավարությունը» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ։

«18 հայ քաղբանտարկյալներ այսօր կանգնել են դատարանի առջեւ գաղտնի դատավարության ընթացքում, էթնիկ զտումից հետո, որն իրականացվել է Արցախում Ադրբեջանի կողմից։ Ես դատապարտում եմ կեղծ դատավարությունները եւ պետդեպարտամենտին կոչ եմ անում դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Ալիեւի վարչակարգի օրոք մարդու իրավունքները խախտողների դեմ»,- գրել է նա Х սոցցանցի իր միկրոբլոգում։