Եթե Ադրբեջանը թույլ տար, որ հայ հոգեւորականը հասներ Բաքու եւ աշխատեր հոգեւոր  սատարում, խորհրդատվություն ցույց տար, իհարկե եկեղեցին դա կաներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների դատավարությանը:

«Ես տեսել եմ այդ լուսանկարները, դա պետականություն ունեցող երկրի վիճա՞կ է: Եթե Ադրբեջանը թույլ տար, որ հայ հոգեւորականը հասներ Բաքու եւ աշխատեր հոգեւոր  սատարում, խորհրդատվություն ցույց տար, իհարկե եկեղեցին դա կաներ: Սակայն Ադրբեջանը հայ եկեղեցին հայտարարում է ռեւանշիստական կազմակերպությունն, կառույց, պարզ է, որ Բաքուն թույլ չէր տա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  հունվարի 17-ին  Բաքվի դատարանում մեկնարկել է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։

Մեղադրյալների թվում են՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը,  Գարիկ Գրիգորիի Մարտիրոսյանը, Մելիքսեթ Վլադիմիրի Փաշայանը, Դավիթ Նելսոնի Ալլահվերդյանը, Գուրգեն Հոմերոսի Ստեփանյանը, Լևոն Ռոմիկի Բալայանը, Մադաթ Առաքելի Բաբայանը, Վասիլի Իվանի Բեգլարյանը և Էրիկ Ռոբերտի Ղազարյանը։