Տղամարդն անվնաս է մնացել այն բանից հետո, երբ դրսից կառչել է գերմանական արագընթաց գնացքին, որն ընթանում էր մինչև 280 կմ/ժ արագությամբ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

40-ամյա հունգարացին Բավարիայում՝ կառամատույցին գլանակ էր ծխում, երբ գնացքի դռները փակվեցին՝ ստիպելով նրան ցատկել երկու վագոնների արանքում գտնվող բազրիքի վրա։

Տղամարդը ոստիկաններին պատմել է, որ որոշել է նման հուսահատ քայլի գնալ, քանի որ իր ուղեբեռը գտնվում էր Մյունխենից Լյուբեկ ամբողջ երկրով ընթացող գնացքում։

Այդպես նա 20 մղոն է անցել՝ ճոպաններից կառչած, նախքան գնացքը կանգնեցվել է ականատեսների շնորհիվ, որոնք արտակարգ միջադեպի մասին հայտնել են իշխանություններին: Տղամարդը գնացք էր նստել Մյունխենում, իսկ վագոնների միջև ցատկել՝ Ինգոլշտադտում: Ոստիկանությունը նրան ձերբակալել է Բավարիայի Կինդինգ քաղաքում, նախքան գնացքի դեպի հյուսիս շարժվելը:

Դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը հետաքննվում է ֆինանսական խարդախության համար, քանի որ վավեր տոմս չի ունեցել, ինչպես նաև երկաթգծի բնականոն գործունեությունը խաթարող գործողությունների համար։