Ադրբեջանի Իմիշլիի շրջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով երկու երեխա է զոհվել․ նրանք քայլելիս են եղել ճանապարհի եզրով, երբ ոստիկանական մեքենան սրընթաց անցել է նրանց վրայով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ՃՏՊ-ն տեղի է ունեցել երեկ կեսօրին մոտ Իմիշլի քաղաքի շրջկենտրոնում. վթարը տեղի է ունեցել ոստիկանական մեքենայի կտրուկ մանևրի հետևանքով, որը հրահրվել է մեկ այլ մեքենայի անսպասելի հայտնվելով, հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։

Ոստիկանական մեքենայի վարորդը, խուսափելով բախումից, վրաերթի է ենթարկել և սպանել երկու երեխայի, ևս երկու հոգի, այդ թվում՝ 10-ամյա մի աղջիկ, ստացել են գլխուղեղի փակ ծանր վնասվածքներ։

Իմիշլիի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 263.3-րդ հոդվածի հատկանիշներով (երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան), հաղորդում է վերահսկող գերատեսչությունը։

Զայրացած բնակիչները, իմանալով կատարվածի մասին, շրջել են ոստիկանական մեքենան՝ համարելով, որ տեղի ունեցածի մեղավորը իրավապահներն են։