Երեկ՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Jaguar մակնիշի, Opel մակնիշի և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։