Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի իրագործման հետաձգման պայմաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով Գազայում առնվազն ութ պաղեստինցի է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պաղեստինի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ հրադադարը հետաձգվել է, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի կատարել իր պարտավորությունը և  Իսրայելին չի ներկայացրել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին օրը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի զինված ուժերին հրահանգել էր, որ հրադադարը չի իրականացվի, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն: