Կարճ տեսանյութերի TikTok  ծառայության աշխատանքում խափանումներ են եղել Ռուսաստանում որոշ օգտատերերի համար: Այս մասին են վկայում «Сбой.рф» ծառայությանը ներկայացված բողոքները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պորտալի տվյալներով, Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ի դրությամբ 3322 օգտատեր բողոք է ներկայացրել հավելվածի վերաբերյալ։ Ամենաշատ բողոքները եղել են Մոսկվայի (20%), Սվերդլովսկի (7%) և Նովոսիբիրսկի (7%) մարզերից։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ի գիշերը, TikTok-ը նույնպես խափանումներով է աշխատել։  «Сбой.рф» ծառայության տվյալներով, օգտատերերն այն ժամանակ ավելի քան 5 հազար բողոք են ներկայացրել սոցցանցի աշխատանքի վերաբերյալ։