Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը այսօր` դեկտեմբերի 17-ին, բրիֆինգում ներկայացրել է ոլորտի զարգացման հեռանկարային ուղղությունները:

Նա հայտնել է, որ մինչեւ 2012-ի վերջը նախարարությունը Զինված ուժերին կտրամադրի «Aerostar» եւ «Orbiter-2M» տիպի 60 անօդաչու թչռող սարք: Ջամալովի խոսքով, ՊՆ-ի գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը պայթուցիկ սարքերի` տրոտիլի ու վառոդի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության շինարարությունն է:

Նախարարը նաեւ նշել է, որ կստեղծվեն տարբեր տրամաչափի հրթիռների, հրետանային արկերի կորպուսների, հակատանկային հրթիռների արտադրության համար հավաքման հատվածներ, հաղորդում է Trend-ը: