Հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հայտնում են ՆԳ նախարարությունից:

Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- հայտնում են նախարարությունից։