Լեհաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային  մրցույթին:

Լեհաստանի հանրային հեռուստաընկերության (TVP1) պաշտոնական հրաժարումը տեղադրված է Facebook-ի հեռուստաալիքի էջում:

Ադրբեջանական լրատվամիջոցները Լեհաստանի հրաժարումը կապում են հեռուստաեթերի ծանրաբեռնվածության հետ, քանի որ TVP1-ը մտադիր է եթերի մեծ մասը տրամադրել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը` «Եվրո-2012»-ին, որը կկայանա 2012-ի հունիսին` Ուկրաինայում եւ Լեհաստանում: