ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, հետեւելով ամուսնուն, սեփական մեմքոին է թողարկել։
Նախագահի կնոջ կրիպտոարժույթը ստացել է $MELANIA անվանումը $TRUMP մեմքոինի նմանությամբ։ Կրիպտոարժույթի թողարկման մասին Մելանիա Թրամփը տեղեկացրել է Truth Social-ում։ CoinMarketCap հարթակի տվյալներով՝ Մելանիայի մեկ մեմքոինն այժմ կարելի է գնել 0,03 դոլարով։
Ուրբաթ Թրամփը տեղեկացրել էր իր կրիպտոարժույթի թողարկման մասին։ Մեկ օրում մեմքոինների վաճառքի ծավալը գերազանցել է 11 մլրդ դոլարը, այժմ կրիպտոարժույթի կապիտալացումը գերազանցում է 10,5 մլրդ դոլարը։ Մեկ $TRUMP մեմքոինը վաճառվում է 50 դոլարի սահմաններում։





























