Նիգերիայի Նասարավա նահանգում երգիչ Թիմիլեյն Աջայիին բռնել են աղջկա անդամահատելու կասկածանքով, տեղեկացրել է BBC News-ը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ ոստիկանություն են դմել անցորդները, քանի որ տղամարդն իրեն կասկածելի էր պահում։ Աշխատակիցների ուշադրությունը գրավել է պայուսակը, դրանում աղջկա գլուխն էր։ Մարմնի մյուս մասերը գտել են երգչի տանը։
Նրա զոհը 24-ամյա Սալոմե Ադայդուն էր, նա երիտասարդական ծառայության Ազգային կորպուսի անդամ էր։ Աղջկա ընկերուհին պատմել է, որ զոհվածի մայրը կորցրել է գիտակցությունը, նա վերջերս կորցրել էր ամուսնուն, իսկ հիմա էլ կորցրեց աղջկան։



























