Միջազգային վարկանիշային «Moody`s» գործակալությունը Բելգիայի  ինքնիշխան երկարաժամկետ վարկային վարկանիշը նվազեցրել է երկու աստիճանով` «Аа1» մակարդակից իջեցնելով մինչեւ «Аа3»:

Ինչպես հաղորդել է «Bloomberg»-ը, կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է Prime-1 մակարդակով: Բոլոր վարկանիշներով կանխատեսումները բացասական են գնահատվում:

«Moody`s»-ում հայտարարել են, որ Բելգիայի վարկունակությունը նվազել է փոխառությունների աճող ծախսերի պատճառով, ինչպես նաեւ նոր փոխառու միջոցների ներգրավման անհրաժեշտությամբ` ֆինանսական կազմակերպությունների միջեւ վստահության նավազման պայմաններում:  Պետբյուջեի վրա լրացուցիչ բեռը վկայում է բանկային համակարգի կայունացման համար միջոցներ հատկացնելու անհրաժեշտության մասին:

Այս կապակցությամբ «Bloomberg»-ը հաղորդում է, թե «Moody`s»-ը որոշել էր նման քայլի գնալ այն բանից հետո, երբ նոյեմբերի  25-ին մեկ այլ վարկանիշային գործակալություն` «Standard and Poor`s»-ը, մեկ աստիճանով նվազեցրել էր Բելգիայի վարկային վարկանիշը` մինչեւ Aa մակարդակ: իսկ «Fitch» գործակալությունն  իր հերթին Բելգիայի վարկանիշը սահմանել էր  «AA +»` հնարավոր նվազեցման հայտով: