Հոնկոնգի իշխանությունները թռչնի գրիպի բռնկման պատճառով փակել են տեղի դպրոցներից մեկը:

Ինչպես հաղորդում է MEDdaily-ն` վկայակոչելով The Straits Times-ը, վարակի աղբյուրը լճի ճայն է, որին գտել է դպրոցի 48-ամյա աշխատակիցը: Թռչունը հիվանդ է եղել եւ սատկել է մեկ օր անց, որից հետո ճային ձեռք տված կնոջ մոտ եւս հիվանդության նշաններ են ի հայտ եկել` հազ, դողերոցք եւ կոկորդի ցավ:

Նշվում է, որ դեռ թեսթավորումն ի հայտ չի բերել A(H5) տիպի գրիպի առկայություն, բայց մասնագետները սպասում են 11-ամյա հիվանդ տղայի թեսթավորման արդյունքներին: Նրանք ընդգծում են, որ մարդկանց շրջանում թռչնի գրիպից մահացության դեպքերն ավելի շատ են, քան սեզոնային գրիպի դեպքում: