«Remington» ընկերությունը հատուկ հետազոտություն է պատվիրել` պարզելու համար, որքանով է իրական այսպես կոչված «իդեալական տղամարդու» կերպարը եւ թե ուժեղ սեռի քանի տոկոսն է համապատասխանում այդ կերպարին: 2000 կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մեծամասնության համար ներկա զուգընկերն իդեալին համապատասխանում է միայն 69%-ով:
Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, գիտնականներին հաջողվել է կազմել այն արարքների ցուցակը, որոնք կանայք տանել չեն կարողանում:Առաջին տեղում է աղջկա ընտանիքի հետ շփման անկարողությունը: Դրան հաջորդում են զուգընկերուհու ատամի խոզնակի օգտագործումը, զուգարանում թափթվածությունը, նրա ընկերների հանդեպ բացասական վերաբերմունքը, վատ վերաբերմունքը երեխաների նակտամամբ, ծուլությունը, մորուքը: Կանանց նաեւ նյարդայնացնում է ագրեսիվ երթեւեկությունը, փնթփնթոցը:Ցուցակը ավարտում են հետեւյալ գծերը` «մամայի բալայությունը», զուգարանի դուռը չփակելու, կեղտոտ սպիտակեղենը հատակին նետելու սովորությունը, սափրված չլինելը, տնային գործերում չօգնելը, սպորտային ծրագրերի հաճախակի դիտումները:
Միաժամանակ, երբ կանանց խնդրել են նշել այն կարեւոր որակները, որոնցով պետք է օժտված լինի իդեալական տղամարդը, առաջին տեղում է եղել «լավ բնավորություն» բավական աբստրակտ հասկացությունը, հետո` հումարի զգացողությունն ու արտաքին գրավչությունը:Հոգեբանները համզոված են, որ ոչ մի տղամարդ ի վիճակի չէ համապատասխանել նշված պահանջներին:




























