ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կնոջ՝ Մելանիայի կողմից մեմքոինների թողարկումը վնաս է հասցնում կրիպտոարդյունաբերությանը: Այս գնահատականը հրապարակել է Bloomberg-ը։
«Հանգստյան օրերին [մեմքոինների] գործարկումը հստակ խնդիր է, որի շուրջ մենք այժմ պետք է աշխատենք»,- գործակալությունը մեջբերել է վենչուրային կապիտալի ընկերության գլխավոր գործընկեր Ռոբ Հադիկի խոսքերը: Թրամփի $TRUMP-ի եւ նրա կնոջ՝ $MELANIA-ի կողմից մեմքոինների գործարկումը քննադատության է արժանանում նրանց կողմից, ովքեր սպասում էին, որ ԱՄՆ նոր հանրապետական վարչակազմը լրջորեն կվերաբերվի թվային ակտիվների ոլորտին, բացատրել է Bloomberg-ը:
Ուրբաթ Թրամփը տեղեկացրել էր իր կրիպտոարժույթի գործարկման մասին։ Օրվա ընթացքում մեմքոինների առեւտրի ծավալը գերազանցել է 11 մլրդ դոլարը, այժմ կրիպտոարժույթի կապիտալացումը գերազանցում է 10,5 մլրդ դոլարը:





























