Հարավային Կորեայի ձերբակալված նախագահ Յուն Սոկ Յոլին տեղափոխել են Սեուլի կալանավայրի մենախուց այն բանից հետո, երբ հունվարի 18-ին դատարանը նրան ձերբակալելու պաշտոնական հրաման էր տվել: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Նշվել է, որ քաղաքական գործիչը կասկածյալների նախնական կալանքի խցից տեղափոխվել է ընդհանուր կալանքի բաժին։ Նրա նոր խուցը 12 քառակուսի մետր է։

Կորեայի ուղղիչ ծառայության գլխավոր հանձնակատար Սին Յոն Հեն ասել է, որ նախագահը կատարել է բոլոր պաշտոնական ընթացակարգերը իր ձերբակալության ժամանակ. նրան լուսանկարել են, ապա նա բուժզննում է անցնել։ Քաղաքական գործչի անվտանգության համար դրանով զբաղվել է ուղղիչ հաստատության առանձին աշխատակից։

Գործակալության տվյալներով՝ կալանավայրը համագործակցում է ոստիկանության եւ պետության ղեկավարի անվտանգության ծառայության հետ՝ ապահովելու համար նրա անվտանգությունը՝ այն մտավախությունների ֆոնին, որ Յուն Սոկ Յոլի կողմնակիցները կարող են իբր փորձել ազատել նրան։