Հայաստանի ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։