«Ոտաբոբիկ ավազակ» մականունն ստացած 20-ամյա ամերիկացի Քոլտոն Հարիս Մուրը կողոպուտի համար մեղադրվել է 7,5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել տասնյակ հանցագործությունների մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Նրա գործին ծանոթանալիս տպավորություն է ստացվում, թե խոսքն ամերիկյան բլոկբաստերների հերոսներից մեկի մասին է` կողոպուտ, տրանսպորտային տարբեր միջոցների, այդ թվում` օդանավի եւ մոտորանավակի գողություն, ինչպես նաեւ զգայացունց պատմություն դատարանում` դժվար մանկության մասին: Ընդ որում, նշվում է, որ նա ինքնաթիռ կառավարել սովորել է համակարգչի միջոցով:
«20th Century Fox» կինոընկերությունն արդեն 1,4 մլն դոլարով գնել է նրա կյանքի պատմությունը: Հարիս Մուրը հայտարարել է, թե չի պատրաստվում օգտագործել հանցագործ փառքը` պայմանագրի արժեքը կազմել է այնքան, որքան անհրաժեշտ է նրա գործողություններից տուժած անձանց փոխհատուցում տալու համար:




























