Լոռիի մարզի տարբեր տարածաշրջաններում ընթացիկ ամսում մեծ թիվ կազմեցին չոր խոտածածկույթի հրդեհները: Մասնագետները փաստում են, որ առաջացած հրդեհները հիմնականում դիտավորության հետեւանք են:
Նշենք, որ ամենամեծ տոկոսը չոր խոտածածկույթի, սարերի, ու անտառամերձ հատվածների հրդեհներն են կազմում: Բնակիչներից ոմանք սարերի չոր խոտը վառելը բացատրում են նրանով, որ վառում են կրակ, որպեսզի հաջորդ տարի նույն տարածքի խոտն ավելի առատ լինի:
Հրշեջներն ասում են, որ բնակչության քիչ տոկոսն է պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ չոր խոտի հրդեհը, երբ դրա վրայով գազատար է անցնում, այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ սեփական տներ կան:
Հրդեհների առաջացման գործում մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ երեխաները, որոնց համար կրակ վառելը պարզապես հաճույք է:

















