Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Հետաքննությունների պետական բյուրոն հայտնել են 2024 թվականին ռուսական հարձակման ժամանակ Խարկովի մարզի անհաջող պաշտպանության համար պատասխանատու գեներալների ձերբակալության մասին՝ գրում է УНН-ը։

Ինչպես պարզել է հետաքննությունը՝ պաշտոնյաները չեն նախապատրաստել Խարկովի մարզի սահմանամերձ շրջանների պաշտպանությունը և կորցրել են մարտերի վերահսկողությունը շրջկենտրոնի վրա կրկնակի հարձակման ժամանակ: Ամբաստանյալները խախտել են մարտական կանոնակարգի պահանջները և մարտի ընթացքում չեն օգտագործել հնարավոր միջոցների ողջ զինանոցը՝ առաջխաղացումը հետ մղելու և կասեցնելու համար։

«Դա հանգեցրել է Ուկրաինայի արևելյան շրջանի տարածքի մի մասի գրավմանը, որտեղ այս պահին կատաղի մարտեր են ընթանում»,- հայտնել են СБУ-ում։

Մեղադրյալներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։