Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում անկարգությունների ընթացքում զոհվել է 11 մարդ: Ընդհանուր առմամբ տուժել է 86 մարդ, որոնցից 6-ը ոստիկաններ են: Ճեպազրույցում նման տվյալներ է ներկայացրել Ղազախստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Նուրդաուլետ Սուինդիկովը:
Դատախազության ներկացուցիչը հայտնել է, որ 70 մարդ ձերբակալվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, անկարգությունները Ժանոզենում բռնկվել էին դեկտեմբերի 16 -ի առավոտյան, անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարությունների ժամանակ:
Բախումները տեղի էին ունեցել ոստիկանական ուժերի եւ գործադուլավոր նավթագործների միջեւ: Մեկ այլ վարկածով` բախումները հրահրել էր ագրեսիվ երիտասարդների խումբը:




























