ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի»։
Վարչապետը ցույց է տվել՝ ինչպես է առաջին անգամ QR տոմսից օգտվել, իսկ երթևեկելիս շփվել է քաղաքացիների հետ։
«Առաջին անգամ էի փորձում, բայց վայրկյանների ընթացքում տոմսը ստացա։ Անկանխիկ տոմս ձեռք բերելու համակարգը շատ տպավորեց»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, թե մետրոյում հանդիպել է 2-րդ կարգի հաշմանդամի որը տեղյակ չէր որ փետրվարի 1-ից տրանսպորտն իր համար անվճար է լինելու իսկ թոշակառուն էլ չգիտեր, որ 30 % զեղչ է ստանալու։
«Թոշակառուին ասացի, որ եթե հետվճարից օգտվի, ապա հետ կստանա այնքան, որ առնվազն իր տրանսպորտային ծախսերի ավելացումը կկոմպենսացվի»,-պատմեց Փաշինյանը։
Հայտնելով, որ նաև ուսուցչի է հանդիպել՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն պատմեց.«Հարցրեցի, իսկ դուք կամավոր ատեստավորվել եք, ասաց՝ մտածում եմ դեռ։ Ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք, ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլ, ընդհանրապես, բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա»։
Մանրամասները՝ տեսանյութում։





























