Ավտոմոբիլային լրտեսներին հաջողվել է BMW -ի`կամուֆլյաժում գտնվող միանգամից երկու նոր մոդել լուսանկարել` կաբրիոլետ եւ սեդան:

Ինչպես փոխանցում է  NEWSru.com-ը, կաբրիոլետը, որը գալիս է փոխարինելու ներկայիս 3-Series-ին, արտաքինով նման է նրան: BMW-ն առայժմ չի հայտարարել պաշտոնական անվանումը, հնարավոր  է` կաբրիոլոտը ստանա նոր թվային` 4-Series ինդեքսը:

Ինչ վերաբերում է սեդանին, ապա լուսանկարների հեղինակները եզրակացնում են, որ դա արդեն աղմուկ հանած M3-ն է:

Ենթադրվում է, որ այս մոդելը կունենա վեցգլանավոր շարժիչ`  300 ձիաուժից ավելի հզորությամբ: