Ավինյանը շենքում չէ, գնանք Սուրեն Գրիգորյանի մոտ, թող պատասխանի տրանսպորտի  թանկացման մասին հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նրանք միասին եկան Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակ, սակայն Սուրեն Գրիգորյանը դուրս չեկավ:

«Արձանագրում ենք, որ Սուրեն Գրիգորյանը հանգստի սենյակում է եւ դուրս չի գալիս»,-ասաց նա:

Այդ ընթացքում եկան շենքի անվտանգության աշխատակիցները եւ խնդրեցին Մեսրոպ Մանուկյանին դուրս գալ սենյակից:

«Տեսեք, վախից Սուրեն Գրիգորյանը վախեցավ դուրս գալ, եւ այս քայլը դիտարկում են որպես ոտնձգություն իր դեմ»,-ասաց ընդդիմադիր գործիչը, ով գրատախտակը ձեռքին հեռացավ փոխքաղաքապետի աշխատասենյակից: