Ելիսեյան պալատում արձանագրվել է երաժշտության, ֆիլմերի, այլ կոնտենտների պիրատական տարբերակների ներբեռնման դեպք:

Ինչպես հաղորդում է «TorrentFreak»-ը,  մասնագետներին հաջողվել է պարզել,  որ Ֆրանսիայի նախագահի նստավայրում գտնվող ինչ-որ մեկը, վեց ֆայլ է ներբեռնել`այդ թվում` «Ուզում եմ, ինչպես դու», «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը», «Ինչպես գողանալ երկնաքեր»  ֆիլմերը, ինչպես նաեւ «The Beach Boys»-ի  «Greatest Hits» ալբոմը:Նշենք, որ տեղեկատվության աղբյուր է հանդիսացել YouHaveDownloaded (YHD) օնլայն ծառայությունը, որը մասնագիտացել է տորենտ ֆայլերի մոնիտորինգի մեջ: