«Julien`s» աճուրդային տունն այսօր` դեկտեմբերի 17-ին կազմակերպել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի վերջին տան կահ-կարասիի վաճառքը` կահույք, տան դեկորատիվ հարդարանքի իրեր:

Աճուրդի են հանվել Լոս Անջելեսի Հոլմբի-հիլզ թաղամասում գտնվող նրա առանձնատնից բազկաթոռներ, նկարներ, սպասք, ջահեր, հայելիներ: Այս իրերի շրջապատում է  իր կյանքի վերջին ամիսներն ու օրերն անցկացրել Ջեքսոնը:

Դատելով ցուցադրված առարկաներից` Մայքլ Ջեքսոնը նախընտրել է թագավորական ոճը: Երկու հյուրասենյակներն ու յոթ ննջասենյակները կահավորված են Լուդովիկոս XIV-ի եւ Լյուդովիկոս XVI-ի ժամանակաշրջանի ոճով: Հատակը պատված է արեւելյան գորգերով, պատերին միջնադարյան նկարներ են, կահույքին` չինական հախճապակի:

Աճուրդի կհանվի նաեւ 19-րդ դարի երկու ռոյալ, կազմակերպիչները հույս ունեն ստանալ 6-8 հազ. դոլար, գրում է «Российская газета»-ն:

Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել 500-ից ավելի լոտ: